Էնցո Մարեսկան զայրացել է և չեղարկել է հանգիստը

Միջազգային ընդմիջման ժամանակ «Չելսին» ընկերական հանդիպում է անցկացրել երիտասարդական թիմի հետ։

«ազնվականների» առաջին թիմի ֆուտբոլիստները դիմակայել են մինչև 21 տարեկանների թիմի ֆուտբոլիստներին, որտեղ ներկա են եղել նաև մինչև 16 տարեկանների թիմի խաղացողները։

Ի վերջո, առաջին թիմը պարտվեց 0-3 հաշվով։ Խաղից հետո գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան զայրացել է։ Նա նույնիսկ չեղարկել է առաջին թիմի հանգստյան օրը: Այս մասին հայտնում է Chelsea Spot-ը։ «Չելսին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականում է։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի ապրիլի 3-ին՝ «Թոթենհեմի» հետ։