Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը կրկին հայտնվել է Լոնդոնի «Արսենալի» ուշադրության կենտրոնում։
Ինչպես հայտնում է Todofichajes պորտալը, «զինագործները» պաշտոնական առաջարկ են պատրաստում սերբ հարձակվողի տրանսֆերի համար։ Ենթադրվում է, որ 60 միլիոն եվրո գումարը պետք է բավարարի Դուշանի տեղափոխությունը լոնդոնյան թիմ ապահովելու համար։
Վլահովիչի և «Ծեր սինյորայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը, Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 22 հանդիպման, դառնալով՝ 9 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։