«Ֆիորենտինայի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան նշել է լավագույն հինգ թիմակիցներին, որոնց հետ խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում»:
««Մանչեսթեր Յունայթեդում» հինգ լավագույն թիմակիցներս եղել են Ռոբին վան Պերսին, Կրիշտիանու Ռոնալդուն, Ուեյն Ռունին, Զլատան Իբրահիմովիչը և Ռոմելու Լուկակուն»,- ասել է «Ֆիորենտինայի» դարպասապահը La Repubblica թերթին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ իսպանացի դարպասապահը մանկունիանցիների կազմում հանդես է եկել 2011-ից 2023 թվականներին։