Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Իսպանիայի առաջնության «Լեգանեսի» դեմ խաղից առաջ խոսել է լրագրողների հետ։ Իտալացի մասնագետը պատասխանել է իր հրաժարականի մասին հարցին։
«Ինձ չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում մարդկանց մտքերում: Ես կենտրոնացած եմ միայն մրցաշրջանի որոշիչ հատվածի վրա։ Իմ աշխատանքն է առաջնորդել խաղացողներին լավագույն արդյունքի հասնելու համար», – ասել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ:
Մադրիդի «Ռեալը» այս պահին երկրորդ տեղում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: Անչելոտտիի թիմը զիջում է «Բարսելոնային» երեք միավորով: