Շաբաթ օրը Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության տնային հանդիպում կանցկացնի «Լեգանեսի» հետ։ Մադրիդցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոստովանում է, որ հարձակվող Վինիսիուս Ժունիորը չի ընդգրկվի մեկնարկային կազմում։
Բրազիլացին երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը Բրազիլիայի հավաքականի կազմում խաղացել է Արգենտինայի դեմ:
«Վինիսիուսը կհանգստանա՞: Չգիտեմ: Նա վերադարձել է ազգային թիմից լավ մարզավիճակով: Կազմը կտեսնեք վաղը», – ասաց Անչելոտտին լրագրողներին: