Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին չի մտածում Բրազիլիայի հավաքականի հետ աշխատելու մասին։ Այս մասին իտալացի մասնագետը խոսել է ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում։
«Ուզում եմ մնալ «Ռեալում»: Իմ պայմանագրում ամեն ինչ հստակ նշված է: Ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ: Ինձ դուր է գալիս Բրազիլիայի ազգային հավաքականը, նրա խաղացողներն ու երկրպագուները, բայց ես պայմանագիր ունեմ Մադրիդի «Ռեալի» հետ», – լրագրողներին ասել է Անչելոտին: