«Բավարիան» Հարի Քեյնին երկարաժամկետ փոխարինող է գտել

«Լայպցիգի» 21-ամյա սլովենացի հարձակվող Բենջամին Շեշկոն կարող է խաղալ գերմանական այլ ակումբում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, «ցլերի» հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»։ Գերմանիայի առաջնության առաջատարը Շեշկոյին դիտարկում է որպես անգլիացի Հարի Քեյնի երկարաժամկետ փոխարինող։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել Քեյնի՝ մառախլապատ Ալբիոն վերադառնալու ցանկության մասին։ Շեշկոյի աշխատանքային պայմանագիրը «Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի վերջը: Սլովենացու շուկայական արժեքը գնահատվում է 65 միլիոն եվրո: