«Բավարիան» և ՊՍԺ-ն կարող են աստղային տրանսֆեր իրականացնել

Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի կիսապաշտպան Բրեդլի Բարկոլան Գերմանիայի առաջնությունում կարիերան շարունակելու տարբերակ ունի, այս մասին հաղորդում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա ֆրանսիացի վինգերի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»։ Գերմանական գրանդի ղեկավարությունը ցանկանում է ուժեղանալ կազմը նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ։

Մյունխենցիները պատրաստ են Բարկոլայի տրանսֆերի համար առաջարկել 100 միլիոն եվրո։ Բրեդլիի աշխատանքային պայմանագիրը փարիզցիների հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։