«Բարսելոնան» Դանի Օլմոյին փոխարինելու երեք տարբերակ ունի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ընտրել է կիսապաշտպան Դանի Օլմոյին փոխարինելու լավագույն տարբերակը։ 26-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Լա լիգայի վերջին «Օսասունայի» դեմ խաղում (3:0):

Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, իսպանացին բաց կթողնի մոտ երեք շաբաթ։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Ֆլիկն առաջիկա հանդիպումներում Օլմոյին փոխարինելու երեք տարբերակ ունի՝ Գավի, Ֆերմին Լոպես և Պաբլո Տորե։ Կիրակի օրը՝ մարտի 30-ին, «բլաուգրանան» սեփական հարկի տակ կընդունի «Ժիրոնային», իսկ երեք օր անց կմեկնի Մադրիդ՝ Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի «Ատլետիկոյի» դեմ պատասխան հանդիպմանը:

Դանի Օլմոն այս մրցաշրջանում անցկացրած 28 խաղում դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: