«Ասթոն Վիլայի» մարզական տնօրեն Մոնչին հայտարարել է անգլիական ակումբի՝ Թուրքիայի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Արդա Գյուլերի հետ պայմանագիր կնքելու ցանկության մասին։
Իսպանական Marca-ին տված հարցազրույցում Մոնչին ասել է, որ Գյուլերը համապատասխանում է մի շարք պահանջների և կարող է մեծ օգնություն ցույց տալ ակումբին։
Անձամբ ես նրան համարում եմ շատ լավ տեխնիկական հմտություններ ունեցող խաղացող և մի շարք անհատական որակներ, որոնք առավել ակնհայտ են ազգային հավաքականում»,- ասել է Մոնչին։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։