«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը տպավորել է «Ասթոն Վիլայի» ղեկավարությանը, որտեղ հանդես է գալիս վարձավճարով։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ասթոն Վիլայի» ղեկավարությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել անգլիացի աստղի համար 40 միլիոն ֆունտ ստեռլինգով (գրեթե 48 միլիոն եվրո) գնման կետի ակտիվացման վերաբերյալ, սակայն տրանսֆերի հավանականությունն աճում է։
Մարկուս Ռեշֆորդը 9 հանդիպում է անցկացրել Ունայ Էմերիի թիմի կազմում՝ կատարելով չորս գոլային փոխանցում։ 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։