Արդա Գյուլեր. «Ես անպայման հաջողության կհասնեմ «Ռեալում»»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը վստահ է, որ կարող է հաջողության հասնել մադրիդյան ակումբում։

««Ռեալում» հաստատ հաջողության կհասնեմ։ «Ռեալն» ինձ ծրագիր է տվել, և ես դեռ հավատում եմ դրան։ Ես հաջողության կհասնեմ այս ակումբում»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Գյուլերը «Ռեալին» միացել է 2023 թվականի ամռանը։ Ընդհանուր առմամբ, 20-ամյա կիսապաշտպանը «Լոս Բլանկոսի» կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը մադրիդյան թիմի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։