«Զենիթի» և «Արսենալի» նախկին խաղացող Անդրեյ Արշավինը խոսել է այն հանդիպման մասին, որը կարող է վճռել Իսպանիայի Լա լիգայի չեմպիոնական տիտղոսի ճակատագիրը։
«Չեմպիոնը կորոշվի «Ռեալի» դեմ խաղով: Եթե «Բարսելոնան» հաղթի, ապա անպայման չեմպիոն կդառնա: Եթե «Ռեալը» հաղթի, ապա մադրիդյան ակումբը հնարավորություն կունենա»,- ասել է փորձագետը «Матч» հեռուստաալիքի եթերում:
Հիշեցնենք, որ Էլ Կլասիկոն կկայանա մայիսի 11-ին «Բլաուգրանայի» տնային մարզադաշտում։
Իսպանիայի առաջնության 28 տուրից հետո «Բարսելոնան» վաստակել է 63 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը երեք միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»: