Վինիսիուս Ժունիոր․ «Ես չեմ ուզում նորից պարտվել»

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է ԱԱ-2026-ի ընտրական խաղում Արգենտինայի հավաքականից կրած ջախջախիչ պարտության մասին։

«Սելեկաոն» ֆիասկո է կրել 1։4 հաշվով։ «Մենք շատ բան ունեինք քննարկելու հանդերձարանում: Մենք վատ խաղացինք, բայց մեր մրցակիցները հիանալի ֆուտբոլ ցուցադրեցին՝ ի ուրախություն նրանց երկրպագուների:

Պետք է շատ բաներ վերանայենք: Ես խաղացի աշխարհի առաջնությունում և այն ժամանակ պարտվեցի: «Ես չեմ ուզում նորից պարտվել», – ասել է հարձակվողը: 14 տուրից հետո Բրազիլիայի հավաքականը չորրորդ տեղում է։