«Նապոլիի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Օսիմհենը, ով ներկայումս հանդես է գալիս Ստամբուլի «Գալաթասարայում», կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Այս մասին հայտնում է Teamtalk-ը։
Ըստ աղբյուրի՝ նիգերիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են երկու ակումբներ։ Խոսքը «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Նոթինգհեմ Ֆորեստի» մասին է։
Վիկտորն ավելի հակված է «կարմիր սատանաների» կազմը համալրելուն։ Միաժամանակ, «անտառապահները» պատրաստ են 75 միլիոն եվրո առաջարկել Օսիմհենի համար։ Թուրքիայի Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 22 հանդիպում, դարձել 20 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։