Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հետաքննություն է սկսել Մադրիդի «Ռեալի» չորս ֆուտբոլիստների նկատմամբ անպարկեշտ պահվածքի վերաբերյալ մարտի 12-ին Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի ժամանակ։
Ըստ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի՝ Անտոնիո Ռյուդիգերը, Կիլիան Մբապպեն, Դանի Սեբալյոսը և Վինիսիուս Ժունիորը քննության առարկա են։
Լրատվամիջոցները հայտնում են, որ 11 մետրանոց հարվածաշարում հաղթելուց և հաջորդ փուլ դուրս գալուց հետո Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները «Մետրոպոլիտանո» մարզադաշտում սադրիչ ժեստեր են արել երկրպագուների հասցեին։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում Մադրիդի «Ռեալը» կմրցի «Արսենալի» հետ։