Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը կիսվել է իր կարիերայի փիլիսոփայական տեսակետով՝ ասելով, որ երկրպագուների ճանաչումն իր համար ավելի կարևոր է, քան տիտղոսները։
«Երկրպագուների զգացմունքներն ավելի արժեքավոր են, քան տիտղոսները։ Դա ինձ հետ կմնա ընդմիշտ։ Խոսքը վերաբերում է ոչ միայն «Ռեալում» անցկացրած 10 տարիների ընթացքում իմ նվաճած գավաթներին, այլ նաև մեկ այլ բանի։ Տարիների ընթացքում ես նկատել եմ, որ իմ խոսքը կշիռ ունի», – Կրոսի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Կրոսն անցկացրել է 754 պաշտոնական հանդիպում՝ դառնալով 73 գոլի և 166 գոլային փոխանցման հեղինակ։ Իր ակումբային կարիերայի ընթացքում նա նվաճել է 33 գավաթ, այդ թվում՝ վեց Չեմպիոնների Լիգայի տիտղոս։
Գերմանիայի հավաքականի կազմում կիսապաշտպանը անցկացրել է 114 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։ Նա ազգային հավաքականի հետ 2014 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։