Հայտնի են Պրեմիեր Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների աշխատավարձերը:
L’Equipe թերթը հրապարակել է Պրեմիեր լիգայի ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստների աղյուսակը։
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը զբաղեցրել է առաջին տեղը՝ ամսական 2,57 մլն եվրո աշխատավարձով։
Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները։
1. Էրլինգ Հալանդ (Մանչեսթեր Սիթի) – 2,57 միլիոն եվրո;
2. Կևին դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի) – 2,07 միլիոն եվրո;
3-4. Կազեմիրո (Մանչեսթեր Յունայթեդ) – 1,88 մլն եվրո;
3-4. Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ) – 1,88 միլիոն եվրո;
5-6. Մարկուս Ռեշֆորդ (Մանչեսթեր Յունայթեդ/Ասթոն Վիլա) – 1,67 մլն եվրո;
5-6. Ռահիմ Ստերլինգ (Արսենալ) – 1,67 մլն եվրո։
Հիշեցնենք, որ այս պահին Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լիվերպուլը» ով 15 միավորով առաջ է երկրորդ տեղով ընթացող «Արսենալից»։