Մադրիդի «Ռեալը» ոչինչ չգիտի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի և Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի միջև որևէ շփումների մասին։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ Բրազիլիան արդեն կապ է հաստատել Անչելտոտիի հետ և բանավոր առաջարկություն արել նրան գլխավորել «պենտակամպեոնները» 2026 թվականի աշխարհի առաջնությունից առաջ։ Նշվում է, որ իտալացի մասնագետը դեռ չի բացառել այս հնարավորությունը։
Բրազիլիայի հավաքականը նախկինում իտալացի մասնագետին դիտարկում էր որպես մարզիչ դեռևս մինչև Դորիվալ Ժունիորի նշանակումը, սակայն Անչելոտտին նախընտրեց մնալ «Ռեալում»։
Այս պահին Բրազիլիայի հավաքականը Արգենտինայից կրած ջախջախիչ պարտությունից հետո (1-4) զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճելու համար։