Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել Ռաուլ Ասենսիոյի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալը» մտադիր է վեց տարով երկարաձգել պայմանագիրը պաշտպան Ռաուլ Ասենսիոյի հետ, հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ինչպես նշում է աղբյուրը, ամռանը մադրիդյան ակումբը հավանաբար 22-ամյա խաղացողի հետ պայմանագիր կկնքի մինչև 2031 թվականը։ Միաժամանակ, մադրիդյան թիմը արդեն ակտիվացրել է գործող պայմանագիրը մինչև 2029 թվականը երկարաձգելու տարբերակը և դրանից հանել են 50 միլիոն եվրոյի չափով ազատման կետը։

Սակայն Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ավելի երկարաժամկետ պայմանագիր կնքել պաշտպանի հետ։

Ասենսիոն Մադրիդի «Ռեալի» սան է։ Նա հիմնական թիմում հանդես է գալիս 2024 թվականից։ Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ կատարելով 2 գոլային փոխանցում։