«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան ձախ ազդրի ջլի վիրահատությունից հետո վերադարձել է Իտալիա։ Արգենտինացին չի բացառում, որ կարող է ստիպված լինել բաց թողնել հաջորդ մրցաշրջանի մեկնարկը։
«Չգիտեմ: Ես կարող եմ քայլել առանց հենակների, բայց բժիշկներն ինձ ասացին, որ շարունակեմ դրանք օգտագործել: Ես ինձ լավ եմ զգում, բոլորի շնորհիվ»,- Դիբալայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Այս մրցաշրջանում Պաուլո Դիբալան հռոմեացիների կազմում անցկացրել է 36 հանդիպում, դարձել 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։