«Նապոլին» նոր առաջարկ է ստացել Վիկտոր Օսիմհենի համար

Թուրքական «Գալաթասարայը», որի կազմում վարձավճարով հանդես է գալիս հարձակվող Վիկտոր Օսիմհենը, նիգերիացու ամբողջական տրանսֆերի համար առաջին առաջարկն է արել «Նապոլիին»։

Նշվում է, որ «Գալաթասարայը» առաջարկել է 65 միլիոն եվրո, սակայն «Նապոլիի» նախագահ Դե Լաուրենտիսը անմիջապես պատասխանել է՝ «75 միլիոնից ոչ պակաս»:

Միևնույն ժամանակ, «Գալաթասարայի» ղեկավարությունը հայտարարել է, որ չարժե կտրուկ քայլեր ձեռնարկել առանց առաջարկին ամբողջությամբ ծանոթանալու, նշում է աղբյուրը։

Այս մրցաշրջանում 26-ամյա Օսիհենը թուրքական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 30 խաղում դարձել է 26 գոլի հեղինակ։