Մոյզե Կինը կարող է վերադառնալ Անգլիա

«Նյուքասլը» հետաքրքրված է «Ֆիորենտինայի» հարձակվող Մոյզե Կինի ծառայություններով։

Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, իտալացի հարձակվողը դիտարկվում է որպես հարձակվող Ալեքսանդր Իսակի հավանական փոխարինող, ով ամռանը կարող է հեռանալ «Նյուքասլից»։

Նշվում է, որ Մոյզ Կինը գլխավորում է «Նյուքասլի» հարձակվողների կարճ ցուցակը, եթե Իսակը հեռանա։ Հաղորդվում է, որ Կինի պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ ներառում է 52 միլիոն եվրո գնման կետ, իսկ «Նյուքասլը» կգործարկի այդ կետըԼ

Մոյզ Կինը «Ֆիորենտինա» է տեղափոխվել «Յուվենտուսից» մինչև ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը 13 միլիոն եվրոյի դիմաց: Իր նոր ակումբի կազմում անցկացրած ընդամենը 34 խաղում Կինը խփել է 20 գոլ և երեք անգամ գոլային փոխանցում կատարել։

Կինը նախկինում հանդես է եկել Պրեմիեր Լիգայում «Էվերթոնի» կազմում։