«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում «Ուդինեզեի» 25-ամյա կենտրոնական պաշտպան Ումար Սոլեի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Messaggero Veneto-ն։
Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը պատրաստ է վաճառել ֆրանսիացի ֆուտբոլիստին, սակայն չի համաձայնի դա անել 40 միլիոն եվրոյից պակաս գնով։
Սոլեն այս մրցաշրջանում մասնակցել է Ա Սերիայի 10 հանդիպման՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։ 25-ամյա խաղացողի գործող աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 14 միլիոն եվրո։