«Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի ձեռք բերել Լևերկուզենի «Բայերի» աջ պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգին: Հոլանդացին համարվում է «Լիվերպուլի» տրանսֆերային նպատակներից մեկը, քանի որ նրանք փոխարինող են փնտրում «Ռեալ» մեկնող Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին։
Մերսիսայդցիների հետաքրքրությունը այսքանով չի սահմանափակվում։ Լրագրող Գրեհեմ Բեյլի խոսքերով, «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին շաբաթներին բանակցություններ է վարում 24-ամյա ֆուտբոլիստի շրջապատի հետ։
Պոտենցիալ գործարքի արժեքը կազմում է մոտ 40 միլիոն եվրո: Ջերեմի Ֆրիմպոնգը Խաբի Ալոնսոյի թիմի կազմում անցկացրած 40 խաղում խփել է 4 գոլ և կատարել 11 արդյունավետ փոխանցում: