«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը ցանկանում է մնալ ակումբում

«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն պատրաստ է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: Այս տեղեկությունը հրապարակել է լրագրող Ռայան Թեյլորը։

Միևնույն ժամանակ, ավելի վաղ նշվում էր, որ «քաղաքայինները» հույսը չեն դնում ծերացող ֆուտբոլիստի վրա և պատրաստ են լրջորեն ներդրումներ կատարել «տասնյակի» համար նոր խաղացողի վրա։ Դե Բրույնեն հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում» 2015 թվականից։

Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։ 33-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրն անգլիական գրանդի հետ ավարտվում է այս ամառ։