«Մանչեսթեր Սիթին» նոր տրանսֆերային թիրախ ունի

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Սաութհեմփթոնի» և Անգլիայի Մ21 տարեկանների 19-ամյա վինգեր Թայլեր Դիբլինգով։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, «Քաղաքայինները» ծրագրում են երիտասարդ անգլիացու տրանսֆերն ավարտին հասցնել այս ամռանը։

Աղբյուրի համաձայն՝ «Սաութհեմփթոնը» պատրաստ է բաժանվել իր սանից։ Պահանջվող տրանսֆերային արժեքը, սակայն, կազմում է 118 միլիոն եվրո, ինչը դժվարություններ է ստեղծում պոտենցիալ գնորդների համար։ Հաղորդվում է, որ «Թոթենհեմը» պատրաստվում է մրցել «Մանչեսթեր Սիթիի» հետ Դիբլինգի համար պայքարում։

Ընթացիկ մրցաշրջանում Թայլեր Դիբլինգը 30 խաղ է անցկացրել ակումբի կազմում բոլոր մրցաշարերում՝ դառնալով չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։