«Լիվերպուլը» Վիրջիլ վան Դեյկին փոխարինող է գտել

Միլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին Անգլիայի Պրեմիեր լիգայի բարձրակարգ ակումբում աշխատելու տարբերակ ունի: Այս մասին հայտնում է Todofichajes-ի լրագրողները։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա իտալացու ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»: Մերսիսայդցիները պլանավորում են ֆուտբոլիստին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Բաստոնին «Լիվերպուլի» կազմում կարող է փոխարինել Վիրջիլ վան Դեյկին, ով մոտ է 2024/2025 մրցաշրջանի ավարտին հեռանալուն։