«Լիվերպուլը» Վիրջիլ վան Դեյկին փոխարինող է գտել

«Լիվերպուլը» հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալի» 22-ամյա կենտրոնական պաշտպան Ռաուլ Ասենսիոյի նկատմամբ, ում մերսիսայդցիները դիտարկում են որպես 33-ամյա Վիրջիլ վան Դեյկի հավանական փոխարինող։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։

Աղբյուրի համաձայն, «Լոս Բլանկոները» մտադիր չեն վաճառել իրենց ակադեմիայի սանին և կարծում են, որ նրա պայմանագրով նախատեսված 100 միլիոն եվրոյի գնման կետը բավարար է։

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը» և ՊՍԺ-ն։

Այս մրցաշրջանում Ասենսիոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ կատարելով երկու գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։