Լամին Յամալը նշել է իր ամենատհաճ մրցակցին

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լամին Յամալը նշել է իր թիմի ամենատհաճ մրցակցին։

17-ամյա եզրային հարձակվողն առանձնացրել է Բրայան Սարագոսային, ով Մյունխենի «Բավարիայից» վարձավճարով հանդես է գալիս «Օսասունայում»։

«Սարագոսա, Բրայանն է իմ ամենատհաճ մրցակիցը», – Յամալի խոսքերը մեջբերում են իսպանական լրատվամիջոցները:

23-ամյա ֆուտբոլիստը գոլի հեղինակ դարձավ և գոլային փոխանցում կատարեց «Բլաուգրանայի» դեմ սեպտեմբերյան խաղում, որն ավարտվեց «Օսասունայի» հաղթանակով 4:2 հաշվով։