L’Equipe-ը տեղեկատվություն է հրապարակել Իսպանիայի առաջնությունում մարզիչների ամենաբարձր աշխատավարձերի մասին։
Լավագույն եռյակում ընդգրկվել են Մադրիդի «Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեն, Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին և «Բարսելոնայի» մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը:
Սիմեոնեն ամսական վաստակում է 2,17 մլն եվրո։ Անչելոտտին ամսական ստանում է 910 հազար եվրո, իսկ Ֆլիկը՝ 830 հազար եվրո։