«Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնի ծառայություններով, հայտնում է Manchester Evening News-ը։
Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացի մասնագետը ցանկանում է ուժեղացնել իր թիմն այս մրցաշրջանում անհաջողությունների ֆոնին։
«Ֆեներբախչեն» զբաղեցնում է Թուրքիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ «Գալաթասարային» զիջելով 9 միավորով։
Էդերսոնը հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում» 2017 թվականից, ավելի վաղ հաղորդվում էր, որ «Քաղաքայիները» հաջորդ ամառ պատրաստ կլինեն բաժանվել 31-ամյա բրազիլացի դարպասապահից։