Պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը, ով վարձավճարով հանդես է գալիս «Միլանում», կարող է կարիերան շարունակել Թուրքիայի առաջնությունում։
Ինչպես հաղորդում է Football Italia-ը, ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը բանակցություններ է վարել «Գալաթասարայի» հետ՝ ամառային տրանսֆերային պատուհանում Ֆելիշի հնարավոր տրանսֆերի շուրջ։
Ֆելիշը «Միլանում» հանդես է գալիս այս տարվա փետրվարից։ Հաղորդվում է, որ իտալացիները մտադիր չեն մշտական հիմունքներով պայմանագիր կնքել պորտուգալացու հետ։
Աղբյուրի համաձայն՝ Ֆելիշի վերադարձով հետաքրքրված չէ նաև «Չելսին», որին պատկանում են ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները։