«Ալ-Հիլալի» եզրային պաշտպան Ժոաու Կանսելուն վերհիշել է «Մանչեսթեր Սիթիում» անցկացրած ժամանակները: Պորտուգալացին «Քաղաքայիններին» էր պատկանում 2019-ից 2024 թվականներին։
Ըստ լուրերի՝ վերջին տարիներին ֆուտբոլիստը կոնֆլիկտներ է ունեցել մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ, ինչի պատճառով էլ կորցրել է իր տեղը թիմում։
«Գվարդիոլան հանճար է, համաշխարհային առաջատար մարզչական ոլորտում: Իմ կարիերայի լավագույն պահերը կապված էին «Մանչեսթեր Սիթիի» հետ: Ինձ դուր էր գալիս խաղերը և մարզումները: Բայց ինչ-որ պահի ես ուզում էի հեռանալ։
Ես պատճառներ ունեի տեղափոխվելու «Ալ-Հիլալ»»,- 30-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում City Report-ը: Հիշեցնենք, որ մինչ Սաուդյան Արաբիա տեղափոխվելը Ժոաու Կանսելուն վարձավճարով հանդես է եկել «Բավարիայում» և «Բարսելոնայում»: