Հայտնի է` երբ կարող է Մադրիդի «Ռեալը» ձեռք բերել Ֆլորիան Վիրցին

«Բայերի» առաջատարներից Ֆլորիան Վիրցը հետաքրքրում է Մադրիդի «Ռեալին»:

Todofichajes-ի տվյալներով՝ գերմանացի վինգերը կարող է միանալ Արքայական ակումբին 2026 թվականի ամռանը։

Գերմանական կողմը հավանական գործարքը գնահատում է 120-130 միլիոն եվրո։ Ֆլորիանը պայմանագրային պարտավորություններ ունի «դեղագործների» հետ մինչև 2027 թվականի հունիսի վերջը։

21-ամյա կիսապաշտպանը Գերմանիայի ընթացիկ առաջնության մրցաշրջանում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։