Հայտնի է` որքան կպահանջի «Ատալանտան» Ադեմոլա Լուկմանի համար

Հայտնի է դարձել, թե «Ատալանտան» ինչ գումարով է պատրաստ ամառային տրանսֆերային պատուհանում բաց թողնել իր հարձակվող Ադեմոլա Լուկմանին։

Ինչպես հայտնում է Tuttomercato-ն, Բերգամոյի թիմը կարող է բաժանվել նիգերիացի ֆուտբոլիստից, եթե ստանա 60 միլիոն եվրոյի առաջարկ:

Լուկմանի նկատմամբ լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Նյուքասլը», նշում է աղբյուրը։

Այս մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 32 խաղում դարձել է 18 գոլի հեղինակ։