«Ինտերը» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբի Մայնուն գրավել է Իտալիայի թոփ-ակումբներից մեկի ուշադրությունը։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ անգլիացի կիսապաշտպանի տրանսֆերով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»։

Կարմիր սատանաներն իրենց հերթին խաղացողին գնահատել են 80 միլիոն եվրո։ «Մայնոյի» և մանկունիանցիների միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը:

Այս մրցաշրջանում Քոբին Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 18 հանդիպում: Կիսապաշտպանը հինգ դեղին քարտ է ստացել։ Transfermarkt պորտալի փորձագետները կիսապաշտպանի շուկայական արժեքը գնահատում են 55 միլիոն եվրո։