«Միլանի» աջ պաշտպան Քայլ Ուոքերը, ով վարձավճարով հանդես է գալիս «Միլանում», պատրաստ է մնալ Իտալիայում։ Անգլիացին միացել է «ռոսոներիներին» հունվարին:
Ինչպես հայտնի է, իտալական գրանդը կարող է ֆուտբոլիստին գնել «Քաղաքայիններից» 5 միլիոն եվրոյով, ամենայն հավանականությամբ, դա կլինի մրցաշրջանի ավարտից հետո:
«Միլանը» ծրագրում է Ուոքերի հետ պայմանագիր կնքել մինչև 2027 թվականը, որի աշխատավարձը կավելանա տարեկան մինչև 4,5 միլիոն եվրո, հայտնում է լրագրող Դանիելե Լոնգոն։
Ինքը՝ ֆուտբոլիստը, գոհ է ակումբում իր դիրքից և ուրախ կլինի մնալ։ Նա մտադիր չէ վերադառնալ «Մանչեսթեր Սիթի»։