Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Իգոր Տուդորը կիսվել է իր հույզերով՝ ակումբի հետ պայմանագիր կնքելուց հետո։ Մասնագետը թուրինյան թիմի հետ կաշխատի մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։
«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տնօրենին և ողջ ակումբին այս մեծ ակումբը մարզելու այս հնարավորության համար, ես չեմ ուզում հիասթափեցնել որևէ մեկին, ես ուզում եմ ճիշտ աշխատանք կատարել։
Իհարկե, ես հույզեր ունեմ, քանի որ «Յուվենտուսը» ակումբ է, որը բոլորը կցանկանային մարզել։ Ես ցանկություն ունեմ աշխատելու, հաջողության հասնելու, հասնելու այն նպատակին, որը մենք բոլորս գիտենք», – մարզիչ խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։
46-ամյա խորվաթի վերջին ակումբը եղել է «Լացիոն», որը նա լքել է 2024 թվականի հունիսին։