«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նշել է, որ թիմի ֆուտբոլիստները բավականաչափ չեն հանգստանում խաղային խիտ գրաֆիկի պատճառով։
«Մենք ունեինք մի իրավիճակ, երբ բոլոր խաղացողները խաղում էին իրենց ազգային հավաքականներում։ Սա վատ է։ Հիմա մենք պետք է խաղադաշտ դուրս գանք «Օսասունայի» դեմ։ Կարող ենք նաև խոսել «Լեգանեսի» մասին։ Երբ մենք խաղում ենք 21:00-ին, մենք ուշ ենք վերադառնում, և դա հեռու է օպտիմալ լինելուց։ Բայց մենք արդարացումներ չենք փնտրի։ Թիմը պատրաստ է, մենք պետք է առավելագույն օգուտ քաղենք մեր խաղացողներից։
Մարզիչը կարծում է, որ ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն պետք է վերանայեն միջազգային օրացույցը։
«Միգուցե ՈՒԵՖԱ-ն կամ ՖԻՖԱ-ն պետք է մտածեն այն մասին, որ ֆուտբոլիստին առնվազն երկու օր հանգիստ է պետք, երևի պետք է վերանայեն այդ հարցը»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։
«Բարսելոնան» 27 խաղում ունի 60 միավոր և գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։