Հանս-Դիտեր Ֆլիկը որոշում է կայացրել Գավիի հետ կապված

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատրաստ է վստահել Գավիին մրցաշրջանի վերջին հատվածում։ Կիսապաշտպանը բաց թողեց մրցաշրջանի մեկնարկը 2023 թվականի աշնանը ստացած վնասվածքի պատճառով:

Մարզիչն աստիճանաբար իսպանացուն մտցրեց հիմնական թիմ՝ խաղ վերադառնալուց հետո: Ինչպես հայտնում է Catalunya Radio-ն, Ֆլիկը պլանավորում է Գավիին ավելի հաճախ ընգրկել մեկնարկային կազմում մրցաշրջանի մնացած հատվածում: Գերմանացի մասնագետը հասկացել է, որ մարզավիճակ ձեռք բերելու համար խաղացողին ժամանակ է պետք, և այժմ նրա վիճակը մոտ է օպտիմալին։

Այս մրցաշրջանում Գավին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 26 հանդիպման։ 20-ամյա ֆուտբոլիստը դարձել է երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։