Էնցո Ֆերնանդեսը կարող է տեղափոխվել իսպանական ակումբ

Լոնդոնի «Չելսիի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը շարունակում է կապվել Իսպանիա հնարավոր տեղափոխության հետ:

24-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» տրանսֆերային նպատակների թվում է, սակայն կիսապաշտպանը կարող է կարիերան Լա Լիգայում շարունակելու այլ տարբերակ ունենալ: Լրագրող Էդուարդո Բուրգոսի խոսքերով, մարտի միջազգային ընդմիջման ժամանակ «Ատլետիկոն» ներկայացնող «Ալբիսելեստեի» ֆուտբոլիստները ակտիվորեն հորդորել են Ֆերնանդեսին միանալ իրենց ակումբին։

Ինքը՝ Էնցոն, չի ծրագրում հեռանալ «Չելսիից», սակայն տրանսֆերի հնարավորությունը չի բացառվում։ Transfermarkt-ը Էնցո Ֆերնանդեսի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը կապույտների հետ նախատեսված է մինչև 2032 թվականը: