«Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերել «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի նկատմամբ: Եթե ինչ-որ անսպասելի բան չպատահի, անգլիացին չի երկարաձգի «Լիվերպուլի» հետ ավարտվող պայմանագիրը և կմեկնի Մադրիդի «Ռեալ»:
Ըստ Que T’hi Jugues-ի՝ Ալեքսանդր-Առնոլդի գործակալը հանդիպել է նաև «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկոյի հետ, սակայն կողմերը արագ հասկացել են, որ չեն կարողանա համաձայնության գալ կատալոնական գրանդի ֆինանսական սահմանափակումների պատճառով:
Բացի այդ, Բարսան գոհ է Ժյուլ Կունդեի խաղից, ուստի նրանք հրատապ անհրաժեշտություն չեն տեսնում բարձր վարձատրվող խաղացողի հետ պայմանագիր կնքելու՝ պաշտպանության աջ կողմի համար։