«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Դանիլոն խոսել է Պեպ Գվարդիոլայի աշխատանքի մասին։
«Գվարդիոլան դաստիարակում է իր ֆուտբոլիստներին։ Նա ստիպում է բոլորին մտածել ֆուտբոլի մասին նույն կերպ. ժամանակ, տարածություն, շարժում, գնդակի վերահսկում։ Նա ստիպում է հասկանալ խաղադաշտի տարածությունը այնպես, ինչպես ոչ ոք։
Գվարդիոլան բառացիորեն լվաց իմ ուղեղը, բայց լավ իմաստով։ Ես ինձ համալսարանում էի զգում։ Նրա շնորհիվ բարձրացրեցի իմ մակարդակը և պահպանել եմ այն մինչև այսօր։
Չեմ ասի, որ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց առաջ հիմար էի, բայց հասկացա, որ սխալ ֆուտբոլ էի խաղում», – ասել է Դանիլոն The Guardian-ի հետ զրույցում։