Դանի Կարվախալ․ «Այս ամիսները դժվար էին, բայց ես ինձ շատ սիրված էի զգում»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը խոստովանել է, որ վերջին մի քանի ամիսներն իր համար հեշտ չեն եղել վնասվածքի պատճառով։

«Ես ի ծնե Մադրիդիստ եմ։ Այս ամիսները դժվար էին, բայց ես ինձ շատ սիրված էի զգում Մադրիդի «Ռեալի» ողջ աշխարհի կողմից»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

33-ամյա իսպանացին հոկտեմբերից բացակայում է ծնկի խաչաձև կապանների պատռվածքի պատճառով։ Սպասվում է, որ ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա օգոստոսին։