«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբը։ Ձմռանը ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերեցին «Բավարիան» և «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն տրանսֆերն այդպես էլ չկայացավ։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, ֆրանսիացին ցանկանում է սովորական մեկնարկային կազմում լինել, ուստի ամռանը նրա վաճառքը բավականին հավանական է:
«Չելսին» հիմա չի մտածում ապագա տրանսֆերների մասին: Ակումբը լիովին կենտրոնացած է հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում տեղ ապահովելու վրա: Transfermarkt-ի փորձագետները Քրիստոֆեր Նկունկուի արժեքը գնահատում են 45 միլիոն եվրո։
Հարձակվողն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 38 խաղում դարձել է 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: