«Բավարիան» Հարի Քեյնին փոխարինող է գտել

Մյունխենի «Բավարիան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել հարձակման գիծը։

Գերմանական Bild-ի համաձայն՝ մյուխենյան ակումբը ծրագրում է կենտրոնական հարձակվողի հետ պայմանագիր կնքել, որը կփոխարինի անգլիացի հարձակվող Հարի Քեյնին 2025/2026 մրցաշրջանում։

Աղբյուրի համաձայն, «Բավարիայի» հարձակման դիրքի մի քանի անունների շորթ ցուցակում ընդգրկված է «Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն։ Նշվում է, որ Նկունկուի տրանսֆերը նախատեսվում է ֆինանսավորել ֆրանսիացի Մատիս Թելին գնելու համար «Թոթենհեմից» ստացված գումարով։

«Թոթենհեմը» վարձակալել է Մատիս Թելին «Բավարիայից»՝ 60 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ։

Քրիստոֆեր Նկունկուն նույն գումարով «Չելսի» է տեղափոխվել գերմանական «Լայպցիգից» 2023 թվականի ամռանը։