«Բայերը» Ջոնաթան Տային փոխարինող է գտել

Մալիկ Տիաուն կարող է տեղափոխվել «Բայեր»։

Ըստ Bild-ի՝ լևերկուզենյան ակումբը նոր կենտրոնական պաշտպան է փնտրում՝ կապված Ջոնաթան Տայի առաջիկա հեռանալու հետ։

29-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Բարսելոնա»:

«Բայերը» երկար ժամանակ հետևում է նրան, և այդ հետաքրքրությունն այժմ կարող է վերածվել պայմանագրի։

Մալիկի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։ «Բայերը» կարող է փոխհատուցել այս գումարը՝ վաճառելով Օդիլոն Կոսունուին, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Ատալանտայում»:

Նշվում է, որ ֆուտբոլիստը պատրաստ է տեղափոխվել Բունդեսլիգա։