Ուիլյամ Սալիբան կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

Մադրիդի «Ռեալը» մեծացրել է իր հետաքրքրությունը «Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբայի նկատմամբ։ Այս մասին հայտնում է TodoFichajes-ը։

Մադրիդյան սուպերակումբը 24-ամյա Սալիբային իդեալական թեկնածու է համարում պաշտպանական գիծն ուժեղացնելու համար։ Այնուամենայնիվ, տրանսֆերը թանկ կարժենա. «սերուցքայինները» պատրաստ են առաջարկել ավելի քան 100 միլիոն եվրո։ Միաժամանակ նշվում է, որ «Արսենալը» տրամադրված է Սալիբային իր շարքերում պահել՝ ֆրանսիացուն առաջարկելով նոր պայմանագիր։

Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: Ընթացիկ մրցաշրջանում Ուիլյամ Սալիբան 39 խաղում դարձել է երկու գոլի հեղինակ։