Այս ամառ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլից» կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:
Daily Mirror-ի լրագրողները նշում են, որ Մադրիդյան ակումբում Տրենտը չի կարողանա վերցնել իր սիրելի 66 համարը։ Բանն այն է, որ Լա Լիգայում հիմնական կազմի խաղացողները պետք է գրանցվեն 1-ից 25 համարներով։ Եթե նայեք «սերուցքայինների» ներկայիս հայտին, ապա 12, 24 և 25 համարներն ազատ են։ Սակայն իրավիճակը կարող է փոխվել ամռանը։
Հարկ է նշել, որ Ռաուլ Ասենսիոն «Ռեալում» հանդես է գալիս 35 համարով, քանի որ գրանցված էր երիտասարդների հայտացուցակում։ Տեսանելի ապագայում այս խաղացողը նույնպես ստիպված կլինի փոխել համարը։